Սիրիայի քրդերը հայտարարել են 5 թուրք օկուպանտների ոչնչացման մասին

74

Աֆրինի ազատագրման ուժերը հայտնել են, որ Աֆրինի տարածքում թուրքական օկուպացիոն ուժերի դեմ գործողության արդյունքում 5 թուրք զինվոր է ոչնչացվել:

Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 24-ին Մերիամին և Մաարասկա գյուղերի միջև իրենց ուժերի իրականացրած գործողության ընթացքում 5 թուրք զինվոր է զոհվել, եւս 8-ը՝ վիրավորվել։

Հայտարարության մեջ քրդերը նշել են, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան թուրքական պետության անմարդկային գործողությունների և Աֆրինում զոհված հերոսների գերեզմանների պղծման: