Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ռազմաօդային ուժերի հրթիռները

100

Իսրայելական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ փորձել են հարվածներ հասցնել Դամասկոսի նահանգին, սակայն նրանց արձակած բոլոր հրթիռները խոցվել են սիրիական հակաօդային պաշտպանության կողմից: Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը:

Երկու հրթիռներն էլ խոցվել են սիրիական բանակի հակաօդային պաշտպանության՝ ռուսական արտադրության Бук-М2Э համալիրների կիրառման շնորհիվ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայի տարածքին հարվածելու երրորդ փորձն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: