Նավթն էժանանում է

57

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան անկում են ապրում, ներդրողները գնահատում են համավարակի եւ պահանջարկի հետ կապված իրավիճակի ռիսկերը, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.61 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 72.99 դոլար, սեպտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.61 տոկոսով` մինչեւ 73.65 դոլար: WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.62 տոկոսով` մեկ բարելի դիմաց 71,62 դոլար: