Հնդկաստանի արևմուտքում հորդառատ անձրևներից զոհերի թիվը հասել է 164-ի

111

Վերջին շաբաթվա ընթացքում Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում մուսսոնային անձրևների հետ կապված միջադեպերի զոհերի թիվը հասել է 164-ի, 100 մարդ անհայտ կորած է համարվում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է պետության զոհերի օգնության և վերականգնման վարչությունը:

Տեղատարափ անձրևները ջրհեղեղներ, սողանքներ և շենքերի ավերածություններ են առաջացրել: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են Հնդկաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներն ու ուղղաթիռները: Ըստ Daijiworld պորտալի՝ Մահարաշտրաի որոշ շրջաններում անցյալ շաբաթ մինչև 600 մմ տեղումներ են գրանցվել: Փորձագետների կարծիքով, նման հորդառատ անձրևներ նահանգում գրանցվել են վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ: