Հայկական զինուժը Քարվաճառի ուղղությամբ չի կրակել

66

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչությունից։

📌Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվում։