Լուկաշենկոն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել նավթի մատակարարման համար

93

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական կողմին շնորհակալություն է հայտնել հանրապետություն նավթ մատակարարելու համար՝ չնայած Արևմւտքի պետությունների հակազդեցությանը: Ինչպես հաղորդում է БелТА գործակալությունը, այս մասին Լուկաշենկան ասել է երկուշաբթի օրը Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ:

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իմ՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում», ասել է Բելառուսի նախագահը: