Իսրայելի բանակը հաստատել է, որ հարվածել է Համասի ռազմակայանին

114

Իսրայելի կործանիչները գիշերը հարվածել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​Համաս շարժման ռազմակայանին՝ ի պատասխան հրկիզման նպատակով հրեական պետության ուղղությամբ դյուրավառ և պայթուցիկ նյութերով օդապարիկների արձակմանը: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են բանակի մամուլի ծառայությունից:

«Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն վճռականորեն ընդդիմանալ Գազայի հատվածից ահաբեկչական փորձերին», նշել է մամուլի ծառայությունը։