Իսպանիան հետաքննում է տղամարդու մահը Janssen-ով պատվաստումից հետո

98

Իսպանիայի առողջապահության նախարարությունը հետաքննում է 36-ամյա տղամարդու մահը։ Վերջինս մահացել է Janssen կորոնավիրուսային պատվաստանյութը ստանալուց երկու շաբաթ անց: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է El Mundo թերթը:

Բժիշկները չեն բացառում ստացված պատրաստուկի և իսպանացու մահվան միջև ուղղակի կապի հնարավորությունը: Նշվում է, որ տղամարդը պատվաստվել էր Անդալուսիայի ինքնավար համայնքում հունիսի 25-ին: Հուլիսի 5-ին նա հոսպիտալացվել է վատ ինքնազգացողության պատճառով: Կան ենթադրություններ, որ նրա մոտ կաթված է եղել: