Թրամփ․ Բայդենի օրոք ԱՄՆ-ը սոցիալիզմից անցնում է կոմունիզմի

84

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ դեմոկրատ Ջո Բայդենի նախագահության օրոք երկիրը շարժվում է դեպի կոմունիզմ:

«Մենք դառնում ենք կոմունիստական ​​երկիր: Ահա թե ինչ է տեղի ունենում: Մենք արդեն դուրս ենք եկել սոցիալիզմի սահմաններից», պնդել է նա Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները:

«Գիտեք, երբ մամուլ չկա, որի հետ հնարավոր լիներ խոսել, երկիրը դառնում է կոմունիստական: Բացառությամբ մի քանի հոյակապ հեռարձակող ընկերությունների, մենք մամուլ չունենք, ձայն չունենք», ասել է Թրամփը: