«Դա միշտ Ռուսաստանն է: Դա երբեք Չինաստանը չէ: Քանի որ նրանք հարստանում են Չինաստանի շնորհիվ, ոչ Ռուսաստանի»․ Թրամփ

117

ԱՄՆ-ի դեմոկրատները անընդհատ Ռուսաստանին մեղադրում են երկրի ներսում տարբեր միջադեպերի մեջ ներգրավվածության համար՝ խուսափելով Չինաստանի հասցեին քննադատություններից, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնայի Ֆինիքս քաղաքում կայացած հանրահավաքում, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները:

Որպես օրինակ նա նշել է երկրի գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի որդու նոութբուքի շուրջ սկանդալը, որում ԱՄՆ դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները մեղադրում էին Մոսկվային: Սպիտակ տան ղեկավարի որդի Հանթեր Բայդենի նոութբուքի շուրջ սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ սարքի միջից որոշ տվյալներ ԱՄՆ-ում հրապարակվեցին 2020-ի նախագահական ընտրություններից առաջ:

«Դա միշտ Ռուսաստանն է: Դուք նկատե՞լ եք, որ դա երբեք Չինաստանը չէ: Քանի որ նրանք [դեմոկրատները] բոլորը հարստանում են Չինաստանի շնորհիվ, նրանք հարստանում են ոչ Ռուսաստանի շնորհիվ», պնդում է արել Թրամփը: