Աֆղանստանի ուժայինները հայտարարել են «Թալիբան»-ի մի քանի հրամանատարների ձերբակալման մասին

197

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալել են «Թալիբան» արմատական ​​շարժման մի քանի հրամանատարների: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարությունն իր կայքում:

Գործողություններն իրականացվել են Քաբուլ և Գոռ նահանգները միացնող մայրուղու վրա: «Թալիբան» շարժման ձերբակալված հրամանատարների թվում է Մոհամմադ Ջանը, որը պատասխանատու է եղել ճանապարհի վերահսկման, դրա դեմ սաբոտաժի և հարձակումների կազմակերպման համար: «Թալիբան»-ի մի քանի անդամ ևս վնասազերծվել է:

Բացի դրանից, ուժայինները թալիբներից ազատագրել են մի քանի գյուղեր Գոռ-Քաբուլ մայրուղու երկայնքով: Այս ճանապարհին արմատականների տեղադրած 5 հակատանկային ականներ են վնասազերծվել: