ԱՄՆ-ն և Իրաքը պայմանավորվել են մինչև տարվա վերջ ավարտել ամերիկյան ռազմական առաքելությունը երկրում․ AP

103

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին այսօր կհայտարարեն համաձայնության մասին, ըստ որի ԱՄՆ ռազմական առաքելությունը հանրապետությունում կավարտվի մինչև 2021 թվականի ավարտը: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրը:

Դրա արդյունքում Իրաքում գտնվող ամերիկացի զինծառայողները միայն կվերապատրաստեն ու խորհրդակցույթյուններ կվարեն իրենց իրաքցի գործընկերների հետ և չեն մասնակցի ռազմական գործողություններին:

Գործակալության զրուցակիցը բացատրել է, որ իրաքցի զինվորականները «փորձված են մարտում» և «ի վիճակի են» ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը: Այսօր ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ: