Փոթորկից հետո Սոչիի լողափերը փակ են

122

Փոթորկից և անձրևից հետո Սոչիի լողափերը մնում են փակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Սոչիի բոլոր լողափերը փակ են մնում լողալու համար: Դրանց մոտ հերթապահում են նավաստի-փրկարարները: Քաղաքային և կոմունալ ծառայությունները շարունակում են աշխատել ինտենսիվ ռեժիմով, մինչև վերանան աղետի բոլոր հետևանքները», ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 22-ին Սոչիում անձրևներ սկսվեցին, որոնք շարունակվեցին հուլիսի 23-ին: Քաղաքում հայտարարվեց փոթորկի նախազգուշացում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց գետերի մակարդակի բարձրացման և ծովի վրա պտտահողմերի առաջացման հնարավորության մասին: Հաղորդվել է մեկ զոհի և երեք անհայտ կորածների մասին: