Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է, և սա փաստ է, որն, ի դեպ, ամենամեծ սպառնալիքն է. Արման Աբովյան

87

Զառանցանքը, թե փաշինյանական կառավարությունը բերեց «խաղաղության և բարգավաճման» դարաշրջան, կոտրվում է հայկական տարածքների օկուպացիայի, Հայաստանի գնդակոծման, թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից ՀՀ քաղաքացիների հափշտակման և առևանգման, հայ զինվորականների սպանության առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նրա գրառումը՝ ստորև.

«Գեղարքունիքում այսօր տեղի ունեցած փոխհրաձգությունը, Երասխում առկա լարվածությունը և Սյունիքում ենթադրյալ սրացումը ապացուցում են ներքոհիշյալ երկու հիմնական թեզերը:

Բայց մինչ հերթական ռազմական լարվածության պատճառներին և հետևանքներին անցնելը, անհրաժեշտ է անհապաղ վերապահում անել, որ այս իրավիճակը զարգացել է բացառապես փաշինյանական իշխանությունների կողմից աշխարհաքաղաքական իրողությունների անտեղյակության և իրավիճակը կանխատեսելու անկարողության պատճառով:

Զառանցանքը, թե փաշինյանական կառավարությունը բերեց «խաղաղության և բարգավաճման» դարաշրջան, կոտրվում է հայկական տարածքների օկուպացիայի, Հայաստանի գնդակոծման, թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից ՀՀ քաղաքացիների հափշտակման և առևանգման, հայ զինվորականների սպանության առաջ:

Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է և սա փաստ է, որն, ի դեպ, ամենամեծ սպառնալիքն է:

Այսպիսով․

1․Ադրբեջանը միտումնավոր հրահրում է ռազմական լարվածություն՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ միայն հնամենի հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու համար, այլև հրահրելու ռազմական բախում, ինչը ինդուլգենցիա կհանդիսանա նրանց Հայաստանի տարածքի հետագա ներխուժման համար:

2․ Ալիևը բոլոր հնարավոր ձևերով շտապեցնում է փաշինյանական իշխանություններին անհապաղ սկսել աշխատանքը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ ՝ այդպիսով փորձելով իրավաբանորեն օրինականացնել իրենց կողմից Հայաստանի օկուպացված տարածքները և հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի կամավոր փոխանցմանը Ադրբեջանին:

Ի դեպ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը ոչ միայն Հայաստանի մասնատումն է, այլ նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի օրինականացումը:

Այնպես որ սադրանքները կշարունակվեն:

Ի դեպ, Հայաստանի իշխանությունների բոլոր հեքիաթները, թե իբր Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, կրկին ՀՀ իշխանությունների կողմից շատ մտածված քայլ է, ովքեր կրկին ինքնասպան «դելիմիտացիայի և դեմարկացիայի» իրենց համաձայնությունը կներկայացնեն որպես «հաղթանակ»:

Բայց եթե դելիմիտացիա սկսվի, այդ դեպքում միայն ադրբեջանա-թուրքական կողմը կհաղթի:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Այո՛, կարծում եմ ՝ առայժմ ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, քանի դեռ թուրքը կացինը ձեռքին չի մտել ձեր ննջասենյակ:

Ապագա Կա՛…վայելեք»։