Վենեսուելա. ԱՄՆ ռազմական ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանները

119

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի C-17 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Բոլիվարական Հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը: 2021 թվականի սկզբից ամերիկյան ինքնաթիռները 21 անգամ խախտել են սահմանները, ինչը միջազգային ավիացիոն նորմերի կոպիտ խախտում է, ասել է Լոպեսը:

Նրա կարծիքով, Կոլումբիայում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը «մշտական ​​սպառնալիք է» և նպաստում է իրավիճակի ապակայունացմանը տարածաշրջանում: Նախարարը չի բացառել նաև «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ թշնամական գործողությունների կրկնությունը» և շեշտել է, որ Վենեսուելայի զինված ուժերը պատրաստ են հակադարձել ցանկացած ագրեսիվ գործողություն: