Ներսիսյան հոգեվոր ճեմարան

143

Բանասեր, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –

Ներսես Աշտարակեցին իր անունը կրող կրթօջախը Թիֆլիսում հիմնել է 1824 թ.: Դրանից հետո բազմաթիվ հոգաբարձություններ, ինչպես նաև հայ հասարակությունը ձգտեց վայելուչ մի շենք կառուցել, բայց չհաջողեցին: Եվ միայն 1909 թ. մեր ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն բարերար Ալ. Մանթաշյանցը 1909 թ. տրամադրեց 200.000 ռուբլի: Շինարարությունն սկսվեց, բայց 1910 թ. պարզվեց, որ գումարը բավական չէ, անհրաժեշտ էր ևս 50 հազար ռուբլի: Որոշվեց կրկին դիմել բարերարին, և տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն:

Ինչպես 2018-ին, 1910-ին էլ ի հայտ եկան մեր եկեղեցու ՛՛քննադատներ՛՛: Երբ Վրաստանի և Իմերեթի հոգևոր առաջնորդ Գարեգին արք Սաթունյանը և ճեմարանի տեսուչ, անվանի գրող, հետագայում՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր ՛՛հայրերից՛՛ Ավետիս Ահարոնյանը գնացին Ալ. Մանթաշյանցի տուն, բարերարն ասաց.

-Հայր սրբազան, մեր մէջ նոր մարդիկ են դուրս եկել, որոնք քարոզում են, թէ եկեղեցի, հոգևորականութիւն, առաջնորդ, կաթողիկոս չեն ճանաչում: Շատ լաւ, հիմա եթէ դուք, սրբազան, եկած չը լինէիր, մի՞թէ ես կօպէկ կը տայի Ներսիսեան դպրոցին: Բայց դուք, հայոց եկեղեցու արքեպիսկոպոս, կաթողիկոսի ներկայացուցիչ, եկել էք, և ես ձեզ մերժել չեմ կարող:

Ու տվեց պահանջվող գումարը:

Ներսիսյան ճեմարանի շրջանավարտներ են եղել բազմաթիվ մտավորականներ, գրողներ և պարզապես ազգին պիտանի մարդիկ:

————

Հ.Գ. Շնորհակալություն Լևոն Չիդիլյանին՝ արքեպիսկոպոսի լուսանկարը տրամադրելու համար: