ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիային խնդրել է զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիա տաճարի վիճակի մասին

122

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Թուրքիային խնդրել է մինչև 2022 թվականի փետրվարը զեկույց ներկայացնել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա մզկիթի վիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, այդպիսի հայտարարություն է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն:

Գործակալության տվյալներով՝ կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի այս հուշարձանին մզկիթի կարգավիճակ տալու կապակցությամբ» և խնդրում է Թուրքիային «նորացված զեկույց ներկայացնել շենքի վիճակի վերաբերյալ» մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը:

2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն Սուրբ Սոֆիա տաճարը վերածվեց մզկիթի: