Հնդկաստանը ծրագրում է սկսել երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ մինչև 2021թ․ սեպտեմբեր

93

Հնդկաստանը նախատեսում է երեխաների պատվաստումը սկսել մինչև այս տարվա սեպտեմբեր, երբ պատվաստանյութերի մի քանի արտադրողներ կստանան համապատասխան հաստատումները: Ինչպես շաբաթ օրը լրագրողներին ասել է Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի ղեկավար Ռանդիպ Գուլերիան, մինչև աշուն հնդկական Zydus Cadila և Bharat Biotech ընկերությունների պատրաստուկները կարող են թույլտվություն ստանալ և օգտագործվել երեխաներին պատվաստելու համար:

Հնդկաստանի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է պատվաստել բոլոր չափահաս քաղաքացիներին մինչև այս տարվա վերջ: ՏԱՍՍ-ի համաձայն, շաբաթ առավոտվա դրությամբ հանրապետությունում իրականացվել է պատվաստանյութի 427 882 261 չափաբաժնի ներարկում: