Կուբա է ուղարկվել մարդասիրական օգնությամբ երկու Ան-124 ինքնաթիռ

119

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ են ուղարկվել Կուբա: Փոխադրումն իրականացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:

Խոսքը երկու Ան-124 ինքնաթիռների մասին է: Ինքնաթիռները տեղափոխում են ավելի քան 88 տոննա բեռ, այդ թվում՝ ավելի քան մեկ միլիոն բժշկական դիմակ, պաշտպանիչ այլ սարքավորումներ և սնունդ: