ԿԸՀ-ն ու ոստիկանությունը «քնեցնում են» ընտրության օրվա հանցագործությունը.Yerevan.today

67

Հունիսի 20-ին՝ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ընդդեմ «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական, ատելություն պարունակող թռուցիկներ տարածած երիտասարդի գործը ԿԸՀ-ն և ոստիկանությունը որքան հնարավոր է` ձգձգում են։

Ավելի վաղ Yerevan.Today-ը դիմել էր ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ  ընթացք է ստացել գործը, սակայն ոստիկանությունը հղում անելով իր տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածով նյութերն ուղարկվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեզ ուղղորդել էր ԿԸՀ։

Հարցում ուղարկեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իմանալու՝ ի՞նչ փուլում է գործը, արդյո՞ք բացահայտվել են մյուս անձինք։ Մեր գրավոր հրացմանն ի պատասխան ԿԸՀ-ն հայտնում է, թե․ «Անհրաժեշտ են համարվել լրացուցիչ տեղեկություններ ստանալ ոստիկանությունից, ինչ կապակցությամբ ԿԸՀ-ն գրավոր դիմել է ոստիկանությանը»։

Այստեղ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մեր հետ զրույցում ոստիկանությունը չէր նշել, որ ԿԸՀ-ն իրենց է դիմել լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։ Ստացվում է՝ մեր՝ ԿԸՀ դիմելուց հետո է միայն գործը սկսել հետաքրքել նրանց կամ սկսել են զբաղվել այդ գործով։

Սա փաստում է, որ առկա է միտում այս գործը քնեցնելու։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր իրավապահները և ԿԸՀ-ն նույն կերպ կաշխատեին, եթե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ նման թռուցիկներ տարածվեին։