Ձերբակալվել են Բաղդադում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվողները

95

Հուլիսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության նախապատրաստման ու կատարման մեջ կասկածվողները ձերբակալվել են Իրաքի իրավապահ մարմինների կողմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին:

Երկուշաբթի ուշ երեկոյան ռմբակոծվեց Իրաքի մայրաքաղաքի արևելյան շրջանում գլխավորապես շիաներով բնակեցված մարդաշատ շուկան: Հետաքննության համաձայն՝ խոշոր ահաբեկչությունը, որը հանգեցրել է 30 քաղաքացու մահվան և որի արդյուքնում ավելի քան 50 մարդ վիրավորվեց, իրականացրել էր պայթուցիկներով գոտիով մահապարտ ահաբեկիչը: