Թուրքիան մերժել է Սուրբ Սոֆիայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի դրույթները

111

Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի զեկույցի դրույթները Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա և Քարիե մզկիթների վերաբերյալ: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Թուրքիան մերժում է խորհրդատվական հանձնաժողովի զեկույցի դրույթները, որոնք չեն համապատասխանում ներկա իրավիճակին: Դրանք, կարծես, գրվել են կանխակալ և քաղաքական նկատառումներից ելնելով», ասվում է հաղորդագրությունում: «Թուրքիան կշարունակի մանրակրկիտ աշխատանքներ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվածը պաշտպանելու ուղղությամբ՝ հարգելով իր իրավունքները, լիազորությունները և պարտավորությունները»:

Ավելի վաղ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Թուրքիային խնդրել էր մինչև 2022 թվականի փետրվարը զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիա տաճարի վիճակի վերաբերյալ: