Թալիբների խոսնակը նախազգուշացնում է Էրդողանին. “Աֆղանստանից դուրս բերեք ձեր զորքերը”

86

Թուրքիան բախվում է ներքին և արտաքին բազում խնդիրների, որոցից, թերևս, կարելի առանձնացնել սոցիալական ադետի շեմին կանգնած ժողովրդական լայն զանգվածների հարաճուն թշվառությունն ու Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի “Համիդ Քարզաիի” անվան օդակայանի պաշտպանությունը, որը ենթադրում է ոչ միայն արյունալի բախումներ ահաբեկչական թալիբների հետ, այլ աֆղանցի փախստականների ներհոսք թուրքիայի տարածք, ինչն արդեն սկսել է:

Հատկանշական է, որ օդակայանը պաշտպանելու պարտականությունը Թուրքիան  Էրդողանի նախաձեռնությամբ  ստանձնել էր ինքնակամ, դեռևս մայիսի սկզբին, ապա այդ հարցը հունիսի 14-ին Բրյուսելում քննարկվել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, որտեղ վերջինը պաշտպանելու դիմաց նախագահ Բայդենից պահանջել էր ռազմական և ֆինանսական աջակցություն, ըստ էության 3.5 միլիարդ դոլարի: Ելնելով այդ հանգամանքից, ընդդիմադւր ուժերը Էրդողանին սկսեցին մեղադրել դոլարի դիմաց թուրք զինվորի կյանքը զոհաբերելու պատրաստակամության մեջ, իսկ քաղաքական անկախ դիտորդները՝ հարցնել նրան, թե Թուրքիան ի՞նչ գործ ունի Աֆղանստանում, երբ ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակիցներն ԱՄՆ-ի գլխավորությամբ զորքերը դուրս են բերում այնտեղից:

Նրանց կարծիքով խնդիրը միայն թալիբների հետ անխուսափելի բախումները չեն, այլ բախումների Թուրքիայի տարածք փոխադրման հավանականությունը, որովհետև շաբաթական հազար աֆղանցի մուտք է գործում  Թուրքիա, եկողները փախստականի տեսք չունեն, նրանց մեջ չկան կանայք, երեխաներ և տարեց մարդիկ, բոլորը 20-30 տարեկան երիտասարդներ են:

Այլ կերպ՝ հարցը բավականին լուրջ է և Աֆղանստանով չի սահմանափակվում, իսկ Էրդողանը, համառորեն խոսելով թալիբների հետ լեզու գտելու մասին, անընդհատ շիկացնում է երկրում առանց այդ էլ շիկացած մթնոլորտը: Վերջին անգամ նա խոսեց հուլիսի 21-ին, Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի ավարտին, Անկարա վերադառնալիս, ինքնաթիռում: Նա լրագրողներին ասաց, որ “Թալիբան”-ի հետ եթե հանդիպումներ է ունենեցել ԱՄՆ-ը, ապա Թուրքիան առավել ևս կունենա, քանի որ հավատակից երկիր է, դավանանքի որևէ խնդիր այդ առումով չունի Աֆղանստանում, հետևաբար միանգամայն հնարավոր է համարում թալիբների հետ համաձայնության գալը:

Հաջորդ օրը “Ռիա նովոստի”-ին տված հարցազրույցում Էրդողանին արձագանքեց “Թալիբան”-ի խոսնակ Մոջահիդը, ասելով. “Մենք առարկել ենք Թուրքիայի դիրքորոշմանը: Երկրից ԱՄՆ-ի հեռանալուց հետո օտարերերկյա ուժերին, անկախ պատճառաբանությունից, թույլ չենք տալու մնալ: Դեմ ենք Թուրքիայի Քաբուլի օդակայանին առչվող որոշմանը: Եթե Անկարան նպաստի բանակցությունների ծավալմանն ու իրավիճակի բարելավմանը, գոհ կլինենք, բայց թույլ չենք տա, որ Թուրքիան մնա Աֆղանստանում”:

Հուլիսի 22-ին “Halk TV”-ի քաղաքական “Բացեիբաց” հաղորդման մասնակիցները մանրամասնեցին Մոջահիդի խոսքերը: Ըստ նրանց նա ասել է. “Թուրքերը մեր եղբայրներն են, մեր հավատակիցները, սակայն, համագործակցելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության  հետ, իրենց զորքերն եթե Աֆղանստանում պահեն իրենց զորքերը, ապա կդառնան մեր թշնամին”: Ի դեպ՝ թուրքական ընդդիմությունը Էրդողանին դատապարտեց նաև “թալիբների հետ համաձայնության գալու մասին” խոսելու համար, պատճառաբանելով, թե դա բանակցություններ է ենթադրում, իսկ պետությունները, որպես կանոն, ահաբեկիչների հետ չեն բանակցում, այլ պայքարում նրանց դեմ: