«Թալիբան»-ը ԱՄՆ օդային հարվածը համարում է «մարտահրավեր Դոհայի համաձայնագրերին»

101

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի զինված ուժերի գործողություններին աջակցող ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածները գնահատում է որպես Դոհայի համաձայնագրերի համար բաց մարտահրավեր: Այս մասին հաղորդել է աֆղանական TOLO news հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների հայտարարությունը:

«Քանդահար և Հիլմենդ նահանգներում աֆղանական բանակին աջակցելու ԱՄՆ-ի վերջին ավիահարվածները բացահայտ մարտահրավեր են Դոհայի խաղաղության համաձայնագրերին», հեռուստաալիքը մեջբերում է հայտարարությունը: «Այս քայլը լուրջ հետևանքներ կունենա միջազգային կոալիցիայի կոալիցիայի համար»:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հինգշաբթի օրը հաստատել էր, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն վերջին մի քանի օրվա ընթացքում օդային հարվածների շարք է սկսել թալիբների դեմ Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին աջակցելու ջանքերի շրջանակներում: