«Թալիբանի հարձակումը հակասում է խաղաղության մասին շարժման հայտարարություններին»․ Ջո Բայդեն և Աշրաֆ Գանի

185

ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահներ Ջո Բայդենը և Աշրաֆ Գանին հեռախոսազրույց են ունեցել։

«Նախագահ Բայդենը և Նախագահ Գանին համաձայնության են եկել այն հարցում, որ «Թալիբան» շարժման ներկա հարձակումը ուղղակիորեն հակասում է հակամարտության բանակցային կարգավորման վերաբերյալ շարժման հայտարարությանը», ասվում է երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո Սպիտակ տան արած հայտարարության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում առկա իրավիճակը և վերահաստատել «ուժեղ երկկողմ գործընկերությանը» իրենց նվիրվածությունը: ԱՄՆ նախագահը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերին: