Աննախադեպ ցրտեր Աֆրիկայի հարավում

100

Նվազագույն ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել գիշերը Հարավաֆրիկյան Հանրապետության կենտրոնական մասում, որտեղ այժմ ձմեռ է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին շաբաթ օրը հայտնել է տեղական SABC ռադիոկայանը:

Հուլիսի 24-ի գիշերը ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել երկրի 19 մարզերում: Քիմբերլի քաղաքում և հարակից շրջաններում ցուրտը հասել է Ցելսիուսի մինուս 9,9 աստիճանի:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել Հարավաֆրիկյան Հանրապետության տարբեր մասերում: Երեխաներն ու դեռահասներն առաջին անգամ էին տեսնում ձյան տեղումներ այս տարածքներում: Բազմաթիվ մայրուղիներ արգելափակվել են մերկասառույցի պատճառով: