Անկեղծ չեմ հասկանում ամեն ինչում և անընդհատ ստելու այս մոլուցքը. երեկ «թեթև վիրավորված» երեք զինծառայողներից մեկի վիճակը, պարզվում է՝ ծայրահեղ ծանր է

110

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է

Ինչքան ինքս ինձ ասում եմ չանդրադառնամ, չի ստացվում… Երեկ «թեթև վիրավորված» երեք զինծառայողներից մեկի վիճակը, պարզվում է՝ ծայրահեղ ծանր է։

Ես արդեն անկեղծ չեմ հասկանում ամեն ինչում և անընդհատ ստելու այս մոլուցքը։

Չէ՞ր լինի ուղղակի չավելացնել այդ «թեթև» բառը։ Ո՞վ էր ձեզ ստիպում այդ «թեթև»-ը գրել։

#թեթևԱնբարոյականություն