BioNTech-ը 1 միլիոն եվրո կհատկացնի Գերմանիայում ջրհեղեղից տուժածներին

110

Գերմանական BioNTech ընկերությունը, որն իր ամերիկյան գործընկեր Pfizer-ի հետ համատեղ պատրաստել է կորոնավիրուսի դեմ Comirnaty պատվաստանյութը, հայտարարել է, որ մտադիր է 1 միլիոն եվրո օգնություն տրամադրել Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղից տուժած շրջաններին: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«BioNTech-ը 1 միլիոն եվրո կհատկացնի աղետների ժամանակ օգնության գերմանական միությանը: Այսպիսով ընկերությունը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել և աջակցել մեծ թվով մարդկանց, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին, ովքեր զրկվել են օթևանից և ունեցվածքից», հայտնել է BioNTech-ը: