Վաշինգտոնը և Բաղդադը հայտարարելու են մինչև տարեվերջ Իրաքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին․ WSJ

77

ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները մտադիր են հայտարարություն տարածել այն մասին, որ ամերիկյան մարտական ​​ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն մերձավորարևելյան երկրից մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրների, «Իրաքի և ԱՄՆ-ի առանցքային պաշտոնատար անձինք ծրագրում են հայտարարություն տարածել, որում կոչ է արվում մինչև այս տարվա վերջ ԱՄՆ մարտական ​​ստորաբաժանումները դուրս բերել Իրաքից»: Նրանք նաև շեշտելու են, որ դրանից հետո «ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակելու է անհրաժեշտ լինել»:

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը նշել է, որ Բաղդադը ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի հետախուզական ոլորտում, զինծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ամերիկյան օդային աջակցության ոլորտում: