Ռուսաստանն աշխատում է Թուրքիայից տեղեկություններ ստանալ իր քաղաքացիների ձերբակալությունների մասին

118

Ռուսաստանը խորհրդակցում է Թուրքիայի հետ՝ իր քաղաքացիների ձերբակալման մասին անհապաղ տեղեկություններ ստանալու նպատակով: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություն, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ժամանակ:

«Մենք այժմ համագործակցում ենք մի շարք երկրների հետ, որպեսզի, երբ մեր քաղաքացիները ձերբակալվում են, մենք անմիջապես տեղեկացվենք, քանի որ մենք աշխարհի շատ երկրների հետ հյուպատոսական կոնվենցիաներ ունենք, որոնք պահանջում են դա: Այժմ մենք այդ աշխատանքն ենք կատարում մեր հարևանների հետ, և այնտեղ դրական տեղաշարժեր կան, քանի որ մինչև վերջերս նրանք ձերբակալել են մեր քաղաքացիներին՝ հիմնականում ահաբեկչական գործողություններին ներգրավված լինելու մեղադրանքով», Լավրովի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: