ՊԱՀՀ-ում ավարտվեց գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացը

65

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցավ «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտի հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի մասնակցությամբ:

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորեց սպա ուսումնառողներին ՊԱՀՀ-ի դասընթացն հաջողությամբ ավարտելու առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություն հետագա ծառայության մեջ: Շնորհավորանքի խոսքեր հնչեցին ՊԱՀՀ-ի ղեկավարության և դասախոսների կողմից: Ուսումնառողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ստացած գիտելիքների համար՝ գնահատանքի խոսքեր հնչեցնելով Համալսարանի հասցեին:

Հանդիսավոր արարողության վերջում ուսումնառողներին հանձնվեցին ավարտական վկայագրեր: Ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողներին հանձնվեցին գերազանցության վկայագրեր:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան