Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից․ «Հրապարակ»

99

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից, նորագիրների մեջ գնալով շատանում են ժամանակին տարբեր սկանդալների մեջ հայտնված, ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք։

ԱԺ պատգամավորների մեջ է ընտրակաշառքների հիմնադիր համարվող մեկը, երկու այլ պատգամավորացուներից մեկի անվան հետ է կապվում․ մեկի դեպքում` Շիրակի մարզի 90-ականների թալանը, մյուսի դեպքում՝ բանակի թալանը։ Եվս մեկը՝ բազում կուսակցություններ փոխած ծեր քամելեոն է։

Պատգամավորներից մի քանիսը հազիվ 10 դասարան ավարտածներ են, որոնց իրենց նեղ շրջապատում ծաղրում են եւ ասում, որ սրանք անգամ իրենց գյուղում ավագանու անդամ չէին կարող լինել։

Կառավարության կազմի նոր անդամներից մեկը ԼԳԲՏ համայնքի հայտնի ներկայացուցիչ է, մյուսը՝ կեղծ ցուցմունք տված անձ, որին ժամանակին աշխատանքից հեռացրել է Սերժ Սարգսյանը, ապա շրջապատի խնդրանքներին տեղիք տալով՝ պաշտոն է տվել։

Կառավարման ողջ համակարգի ղեկավարումը դրվել է մեկի վրա, ով մինչ այս իրեն վստահված բոլոր ոլորտները տապալել է եւ հայտնի է իր աննկարագրելի ծուլությամբ ու բանսարկությունների հանդեպ սիրով։ Նախարարներից մեկը հայտնի հարբեցող է։ Մյուսին անգամ իր բակի հարեւանները չեն ճանաչում։ Երրորդի մականունը տարբեր անեկդոտների թեմա է, եւ այսպես շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում