Մուրաշկո. Սպուտնիկ Վի-ի հետազոտության վերջնական տվյալները կհրապարակվեն մինչև հոկտեմբեր

107

Կորոնավիրուսի Սպուտնիկ Վի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների վերջնական տվյալները պատրաստ կլինեն մինչ հոկտեմբեր: Մյուս ռուսական պատվաստանյութերի տվյալները կպատրաստվեն 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին, այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր ուսումնասիրությունները մոտենում են ավարտին», աել է նա:

Մուրաշկոն շեշտել է, որ հարցումների և դիտարկումների ծավալը հսկայական է: «Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ինքնադիտարկմման օրագրեր են պահում [պատվաստումներից հետո]», ասել է նախարարը: Պատվաստվածների մոտ 30 տոկոսը այդպիսի օրագրեր է պահում։