Թալիբները պահանջում են Աֆղանստանի նախագահի հրաժարականը

116

«Թալիբան» արմատական ​​շարժումը պնդում է, որ Աֆղանստանում խաղաղություն չի լինի, քանի դեռ Քաբուլում նախագահ Աշրաֆ Գանին չի տապալվել: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհայլ Շահինը:

Նրա խոսքով, քանի դեռ Գանին մնում է նախագահ, հրադադարի ռեժիմի վերաբերյալ կառավարության պահանջները հավասարազոր են «Թալիբանի» հանձնվելը պահանջելուն: Շահինը պնդում է, որ նախքան հրադադարը պետք է համաձայնություն ձեռք բերվի նոր կառավարության վերաբերյալ, որը կհամապատասխանի ինչպես թալիբների, այնպես էլ մյուս աֆղանների շահերին: Այդ դեպքում պատերազմ չի լինի:

«Ոչ ոք չի ցանկանում քաղաքացիական պատերազմ, այդ թվում` ես», ասել է Շահինը:

Թալիբանի ներկայացուցիչը շեշտել է, որ շարժումը չի նախատեսում Քաբուլի դեմ ռազմական հարձակման փորձ, և իրենք «ձեռնպահ են մնում» նահանգների մայրաքաղաքները գրավելուց: Սակայն Շահինը նախազգուշացրել է, որ նման բան ի վիճակի են անել շնորհիվ ավելի վաղ իրենց գրաված տարածքում ձեռք բերված զենքի և տեխնիկայի: