«Թալիբան»-ի գրաված շրջաններից մեկում սպանվել է 100 խաղաղ բնակիչ

113

Աֆղանստանի Քանդագար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում ավելի քան 100 խաղաղ բնակիչներ սպանվել են այն բանից հետո, երբ այն գրավվել է «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինների կողմից: Այս մասին հայտնել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության խոսնակին:

Աֆղանստանի կառավարությունը տարածքը վերահսկող «Թալիբան» շարժմանը մեղադրում է խաղաղ բնակիչների սպանության համար:

«Փենջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով, դաժան ահաբեկիչները հարձակվել են անմեղ աֆղանցիների տների վրա Սպին Բոլդակի որոշ մասերում, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», ասել է ՆԳՆ խոսնակ Միրվայիս Ստանեկզայը:

Թալիբները հերքում են քաղաքացիական անձանց սպանություններին մասնակցությունը: