Գորիսից բացի, հուլիսի 23֊ին գյուղերում ևս կկազմակերպվի ստորագրահավաք՝ ի աջակցություն Ա. Առուշանյանի

64

Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ. 

Ուշադրություն Գորիս խոշորացված համայնքի բնակիչներին!!!Վաղը՝ 23.07.2021թ-ին, Գորիսի Սբ. Գ. Տաթևացու հրապարակից զատ, կփորձենք հարակից որոշ գյուղերի բնակիչների համար ապահովել ի աջակցություն Առուշ Առուշանյանին կազմակերպվող ստորագրահավաքին միանալու տեխնիկական հնարավորություն։ Նախաձեռնող խմբի կամավորները վաղը նշված ժամերին կլինեն նշված բնակավայրերում։

1. Վերին Խնձորեսկ՝ ժամը 10:30 – 13:002.
Ներքին Խնձորեսկ՝ ժամը 13:30 – 15:003.
Հարթաշեն՝ ժամը 16:00 – 19:00
Գորիս խոշորացված համայնքի մյուս գյուղերում կլինենք հաջորդող օրերին. տեղի և ժամի համար կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Գորիսի Սբ. Գ. Տաթևացու հրապարակում վաղը ևս ստորագրահավաքը կշարունակվի՝ ժամը 15:00-ից։Խնդրում ենք, այս տեղեկությունը տարածել խնդրով հետաքրքրվող հայրենակիցների շրջանում։
Հարգանքներով, Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ