Աֆղանստանի ՊՆ-ն հերքում է թալիբների՝ երկրի սահմանների 90%-ի վերահսկողության մասին տեղեկատվությունը

106

Տեղեկատվությունն այն մասին, որ «Թալիբան» արմատական ​​շարժումը վերահսկում է Աֆղանստանի սահմանների 90%-ը, սխալ է և «կեղծ քարոզչություն» է: Այս մասին ուրբաթ օրը Քաբուլում AFP-ին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:

«Դա ոչնչի վրա չհիմնված քարոզչություն է: Վերահսկողությունը Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքում է: Սահմանի երկայնքով բոլոր խոշոր քաղաքները մեր վերահսկողության տակ են, ինչպես նաև հիմնական երթուղիները», ասել է պաշտոնական ներկայացուցիչը: