Ասրին ու Նվերը նույն օրն են զոհվել՝ հոկտեմբերի 9-ին, Վարանդայում

60

Արմինե Հայրապետյանի ՖԲ էջից, –

Լուսանկարում 22-ամյա շուշեցի Ասրի Մարգարյանն է իր հարազատ մորեղբոր՝ 43-ամյա Նվեր Հակոբյանի հետ։ Ասրին ու Նվերը նույն օրն են զոհվել՝ հոկտեմբերի 9-ին, Վարանդայում։ Եղբոր ու որդու մահվան լուրը Նարինեին միաժամանակ են ասել՝ հոկտեմբերի 10-ի լուսաբացին…

Ասրիին քեռու հետ Շուշիում են հողին հանձնել՝ ընտանեկան գերեզմանատանը, և միայն ամիսներ հետո տղաներին վերահուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։

#ամենալավերը #արցախցինԿռվելԷ