7,0 մագնիտուդ երկրաշարժ Պանամայի ափերի մոտ

44

Պանամայի ափերի մոտ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Արմուելյես քաղաքից 107 կմ հյուսիս-արևմուտք (գրեթե 12 հազար բնակիչ): Օջախը եղել է 33 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել: