«Սասունի զավակները»

52

1975 թվականին Սարքի Մուրադյանը նկարահանում է «Սասունի զավակները» կինոնկարը:
             Ազատության տենչը Սասունում բարձրացնում է ապստամբության դրոշ և ազգային-ազատագրական պայքարի նոր  էջեր ավելացնում հայոց պատմության մեջ:
             Ֆիլմի  գործողությունները սկսվում են 1908 թվականին Սասունի Շենիկ գյուղում:


          Ֆիլմի հերոսներ Վարուժը, Արամը, Ավոն, Անդոն իրենց շուրջն են հավաքում ազգի նվիրյալ հայորդիների` երդվելով  պայքարել թշնամու դեմ ու հայրենի հողի վրա պատվով ապրել.«Ի՞նչ արժէք ունի ազգ մը  առանց իր ազատութեան»:


          Նրանք հավատացած էին, թե տապալելով «կարմիր Սուլթանին»`վերջ պիտի դրվի բռնատիրությանը, և «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը թերևս չշարունակի Համիդի բռնած ճանապարհը.
          « Հասմիկ-Ազատ երկիր մը կըրնանք երթալ:
          Վարուժ-Եթե բոլոր կռվողները երթան, ժողովուրդը անպաշտպան պիտի մնա, եւ Սուլթանին ուզածն ալ ճիշտ այդ է, առանց կռվողներու դիմադրութեան ժողովուրդը պիտ ջարդուի,  եւ մեր արդար իրավունքները պիտ գրպանէ…
          Հասմիկ– Այո’, ի՞նչ կը խորհիս, նոր կառավարութիւնը ի՞նչ պիտի ընէ, ճի’շտ քու ըսածներդ, միայն թե շատ ավելի արագ…»
          Ֆիլմի լեզուն արևմտահայերեն է:
● «Հայը թուրք չի կախեր, թուրքը հայ կկախէ, բայց մէնք վրէժ կը լուծինք մեզի կախէր ուզողներէ…»
● «Գնա’, ըսէ’ Սուլթանին` հայերը հովիվներ ունին, իրեն պէս գայլերէն ժողովուրդը պաշտպանելու համար»:
●«Լսէ, տղա’ս, հուսամ որ պէտքը չէս ունենար զէնք գործածելու, հուսամ բոլորս ալ զէնքի պէտքը չունենանք, բայց երբ ըստիպված ես, զա’րկ անվախորեն…»


Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ