Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից զոհեր կան

46

Մի քանի օր տևած անձրևների պատճառով Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում ջրհեղեղներ են սկսվել:

Հենանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ վայրեր, իսկ ավելի քան 3 միլիոն մարդ գտնվում է աղետի գոտում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել են տեղական իշխանությունները: