Մոսկվայում ձերբակալվել է COVID-19-ի 400 տուփ կեղծ էքսպրես-թեստերով անձ

73

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի կորոնավիրուսի 400 կեղծված էքսպրես թեստերի փոխանցման ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տղամարդը ոստիկանությանը բացատրել է, որ ինքը թեստերը գնել է հայտնի կայքերից մեկում և գումար վաստակելու համար դրանք ավելի բարձր գնով վերավաճառում էր ինտերնետում հայտարարությունների միջոցով:

Մեկ փաթեթի արժեքը տատանվում էր 400-ից 700 ռուբլի: Կեղծված էքսպրես թեստերի ընդհանուր արժեքը կազմում է 160 հազար ռուբլի: Ըստ բժշկական սարքերի պետական ​​ռեգիստրի՝ առգրավված թեստերը գրանցված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում: