Մի լուսանկարի պատմություն

306

Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն լուսանկարներից մեկը:
Ուշադիր նայեք մարտիկի աչքերին. այնտեղ մեր Արցախն է՝ «Կորսված դրախտը»։
Լուսանկարի հեղինակը «Ռոսիա Սեգոդնյա»-ի  ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովն է, ով Արցախյան 44-օրյա պատերազմին մի ամբողջ ֆոտոշարք է նվիրել։
 «Կորսված դրախտ» ֆոտոշարքը հռչակավոր WPP (World Press Photo) մրցույթում առաջադրվել է միանգամից 3 անվանակարգերում՝  «Գլխավոր նորություններ», «Տարվա ֆոտոշարք», «Տարվա լուսանկար»։
Մելնիկովի այս ֆոտոշարքը կրում է «Կորսված դրախտ» ( «Потерянный рай») խորագիրը։
Լուսանկարում Անուշավանն է (62 տարեկան)՝ Արցախի Ուխտասար գյուղի իր տան բակում՝ նռնենիների այգում։
Նա ձեռքում պահում է «Կալաշնիկով» ինքնաձիգ,որը մնացել էր Արցախյան 1-ին պատերազմից։
WPP մրցույթին մասնակցության հայտ է ուղարկել 130 երկրից 4315 ֆոտոլրագրող,մրցույթին ընդհանուր ներկայացվել է 74.470 լուսանկար։
Մրցույթում հաղթողների անունները հայտնի կլինեն ապրիլի 15- ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ, որը կանցկացվի առցանց։