ՀՀ կառավարությունը հանձնառու է Հայաստանի և Արցախի հմար խաղաղ դարաշրջան բացելու` ՀՀ ժողովրդից ստացած մանդատը. Փաշինյան

18


▪️Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրեբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` այդ համատեքստում ընդգծելով տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու գործում  ՌԴ–ի առանցքային դերը։

«ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և ԼՂ–ում ռուսական խաղաղպահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության և կայունություն ապահովման գործում»,– ասաց Փաշինյանը։

▪️Նա նաև կարծիք հայտնեց, որ իր սադրիչ գործողութուններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ–ի հունվարի 11-ի Եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես` տարածաշրջանի կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։

▪️Մինչդեռ, Հայաստանը, Փաշինյանի խոսքով, պատրաստակամ է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։

▪️Միաժամանակ վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի նաև իր պարտավորությունները` գերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցով։

«Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,– ասաց նա։

@ArmeniaSputnik