Լիոնից Երևան չվերթներ կիրակացվեն

58


Հուլիսի 22-ից սեպտեմբերի 25-ը իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Լիոնից դեպի Երևան։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում հայաստանի դեսպանությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 22-ից սկսած` շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Լիոնից դեպի Երևան», – նշված է հաղորդագրությունում։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Travel aviaDrom Facebook-յան էջի միջոցով։

💳 Լիոն–Երևան ուղղությամբ մեկ տոմսն արժե 245 եվրո,

💳Լիոն–Երևան–Լիոն տոմսերը արժեն 490 եվրո,

💳նույն տոմսերը ուղեբեռով արժեն 540 եվրո։

📌Չվերթներն իրականացվում են ամեն հինգշաբթի մինչև սեպտեմբերի 25-ը Տոմսերի համար կարելի է զանգահարել Ֆրանսիայից` 33187650340, Հայաստանից` +374 60 517707 հեռախոսահամարներով։

@ArmeniaSputnik