Էրդողան․ Կիպրոսը չի կարողանա մտնել ՆԱՏՕ առանց Թուրքիայի համաձայնության

60

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է արել այն մասին, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Անկարայի համաձայնության: Այս մասին Թուրքիայի ղեկավարը լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած ուղևորությունից հետո:

«Կիպրոսի հարցով ցանկացած բանակցություն, որը չի երաշխավորում թուրք-կիպրացիների օրինական իրավունքները, դատապարտված է ձախողման: Դա պարզապես ժամանակի կորուստ է», նրա խոսքերը մեջբերել է Անադոլու գործակալությունը: «Քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, Հարավային Կիպրոսը չի կարողանա մտնել ՆԱՏՕ»:

Ըստ Էրդողանի, Անկարան Կիպրոսին առաջարկել է «կիսվել ջրային ռեսուրսներով և այդ նախագիծն անվանել «Խաղաղության աղբյուր», բայց հակառակ կողմը մերժել է»: