Գնդակահարություն Իրանում բողոքի ցույցերի ընթացքում

157

Իրանի Խուզեստան նահանգում հրաձգության արդյունքում տեղի բնակիչը գնդակահարվել է: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Իզե քաղաքում, որտեղ խմելու ջրի լուրջ պակասի հետ կապված բողոքի ցույցեր են անցկացվել: Ցույցերի ընթացքում ամբոխից կրակ է բացվել, մեկ մարդ վիրավորվել է և հիվանդանոցում մահացել: Ցուցարարներին ցրելու ժամանակ վիրավորվել են ոստիկանության 14 աշխատակիցներ, որոնց մի մասը հոսպիտալացվել է: Տեղի իշխանությունները հերքել են լուրերն այն մասին, որ անկարգությունների արդյունքում ևս երեք մարդ է զոհվել:

Իրանում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում վատագույն երաշտի արդյունքում երկրի շատ քաղաքներում խմելու ջրի պակաս կա: Խուզեստանում այս խնդիրը լուրջ վիճակում է։