Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց© Sputnik

75

Հայ զինվորականներին խիստ ռեժիմի բանտ կուղարկեն, վեց տարին լրանալուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։

Sputnik. Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

Read more: https://armeniasputnik.am/region/20210722/28387044/Baqvi-datarany-13–hay-gerinerin-6-tarva-azatazrkman-datapartec.html