«Բարի գալուստ Սադդամ Հուսեյնի Իրաք». մենք այս ճանապարհն ենք բռնել, այս իշխանության ցանկությունը հենց դա է. Ռոբերտ Քոչարյան

76

ժողովրավարության բաստիոնը դարձնում են ժողովրդավարության գերեզմանոց: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով

«Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերին և Սյունիքի համայնքապետերին կալանավորելու մասին որոշումներին:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ այս ամենն արվում էր այն ժամանակ, երբ ՍԴ-ն քննում էր քաղաքական ուժերի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունը դրանով նպատակ ուներ ճնշումներ գործադրել ՍԴ-ի վրա, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններից առաջ ազդակ էր մյուս համայնքապետերին
«Բարի գալուստ Սադդամ Հուսեյնի Իրաք, մենք այս ճանապարհն ենք բռնել, այս իշխանության ցանկությունը հենց դա է: Ժողովրավարության բաստիոնը դարձնում են ժողովրդավարության գերեզմանոց, այսպես կբնութագրեմ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում»,-ասաց երկրորդ նախագահը:

Անդրադառնալով ՍԴ-ի՝ ընտրության արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշմանը, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ՍԴ-ն որևէ հիմնավոր պատճառ այդպես էլ չներկայացրեց.

«ՍԴ որոշման մեջ չկային պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ, որ մենք ներկայացրել էինք, ՔՊ ներկայացուցիչներն ուղղակի ոչինչ չունեին ասելու, իսկ Դատախազությունը հանդես էր գալիս, որպես Կառավարության փաստաբան, զավեշտալի է, բայց այդպես է»,-ասաց նա:

Աղբյուր` Փաստինֆո