Աֆղանստանի նախագահ․ «Թալիբան-ն ամուր կապեր ունի Ալ-Ղաիդայի հետ»

75

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի խոսքով՝ «Թալիբան»-ը մտադիր է Աֆղանստանը ապստամբների ապաստարան դարձնել:

«Թալիբան-ն ամուր կապեր ունի Ալ-Ղաիդայի, Լաշքար-է-Թայբայի և Ջեյշ-է-Մոհամմադի հետ», Աֆղանական Tolo News հեռուստաալիքը մեջբերում է նախագահի ելույթը Հատուկ գործողությունների կորպուսի շտաբում: «Թալիբանի մղած պատերազմը չունի որևէ կրոնական կամ ազգային հիմնավորում: Մենք կփորձենք առաջիկա երեք-վեց ամիսներին շրջել իրավիճակը և դրական փոփոխությունների ծրագրներ մշակել»:

Նախագահը նշել է, որ թալիբները ցանկանում են Աֆղանստանը վերածել ապաստարանի բոլոր տեսակի ապստամբների համար: «Կառավարությունը դա երբեք թույլ չի տա: Մեր նպատակն է պաշտպանել Աֆղանստանը և դրա ազատությունը, վերջին 20 տարիների ձեռքբերումները: Մենք ունենք արդար և տևական խաղաղություն հաստատելու կամք»: